Գիտություն 

Մեծ քանակությամբ կաթի օգտագործումը չի ամրացնում ոսկրերը

Մեծ քանակությամբ կաթի օգտագործումը ոչ միայն զերծ չի պահում կոտրվածքներից, այլև կարող է մեծացնել սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիկսը: Այս մասին գրում է The Independent-ը՝ հղում անելով շվեդ գիտնականների հետազոտությանը:

Վերջին գիտական տվյալների համաձայն՝ մարդիկ, ովքեր կանոնավոր կերպով են կաթ օգտագործում, ավելի հակված են կոտրվածքներ ստանալու ռիսկին, քան նրանք, ովքեր օգտագործում են այն ավելի փոքր քանակներով:

Գիտնականները պարզել են, որ կանանց կողմից կաթի մեծ քանակի օգտագործումը հանգեցնում է ազդրի կոտրման բարձր ռիսկի: Ավելին՝ կանայք, ովքեր օրական ավելի քան 3 բաժակ կաթ են խմել, սրտանոթային հիվանդություններից մահացել են առավել հաճախ, քան մյուսները:

Գիտնականները չեն հաստատում, որ օրական մեկ բաժակ կաթը կարող է վնաս հասցնել առողջությանը:

Հետազոտությանը, որն անցկացվել է ավելի քան 20 տարվա ընթացքում, մասնակցել է 39-79 տարեկան մոտ 100 հազար մարդ:

Նույն շարքից