Քաղցկեղից մահացած հայտնի դերասան Օլեգ Յանկովսկու որդու՝ Ֆիլիպի մոտ օնկոլոգիական հիվանդություն է հայտնաբերվել: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Ֆիլիպ Յանկովսկու մոտ լիմֆոմա է ախտորոշվել։ Դերասանների ընտանիքի ներկայացուցիչը հայտնել է, որ Ֆիլիպն արդեն տևական ժամանակ է պայքարում է այդ չարաբաստիկ հիվանդության դեմ։
Ֆիլիպի մոտ առողջական խնդիրները սկսվել են 2009-ից։ Դերասանն արդեն մի քանի անգամ քիմիաթերապիա է անցել, ինչից հետո նրա վիճակը փոքր-ինչ կարգավորել է։ Քիմիաթերապիայից հետո առողջությունը վերականգնելու համար Ֆիլիպը մեկնել է Իսրայել։