Համացանցում է հայտնվել առցանց քարտեզ, որում իրական ժամանակի ռեժիմում ներկայացվում են մոլորակում ներկայում գործող բոլոր վիրուսային համաճարակները, գրում է comments.ua-ն։
Քարտեզը թողարկվել է Էբոլա համաճարակի կապակցությամբ։ Այն թարմացվում է իրական ժամանակում և ցույց է տալիս վիրուսային և մանրէային հիվանդությունների հետևանքով վարակների և մահացությունների բոլոր դեպքերը։
Քարտեզի հիմքում տեղական կայքերի և ամբողջ աշխարհի ԶԼՄ-ների հաղորդագրություններն են։ Բացի այդ, լրացման համար վերցվում են տեղեկություններ մի շարք այլ աղբյուրներից, ներառյալ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցները։
Օգտատերերը կարող են որոնել վտանգավոր հիվանդություններ տարբեր անվանումներով, ներառյալ՝ սիբիրյան խոց, մենինգիտ կամ թռչնի գրիպ։
Բացի համաճարակների նշումներից, քարտեզում ներկայացված է նաև Էբոլա համաճարակից և այլ մահացու վտանգավոր հիվանդություններից մահացածների վիճակագրությունը։