Ռազմական 

Ադրբեջանական կողմը կրկին կրակահերթեր է սկսել Տավուշի մարզի ուղղությամբ

Ադրբեջանական կողմը կրկին կրակահերթեր է սկսել Տավուշի մարզի ուղղությամբ: Կրակոցներ հնչում են Տավուշի մարզի ճակատի ողջ երկայնքով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հարցին, թե երբ են սկսել կրակոցները և ինչ զինատեսակներ են գործածվում՝ Հովհաննիսյանը նշել է, որ մանրամասները դեռ ճշտվում են, և Պաշտպանության նախարարությունը սահմանում տիրող զարգացումներին համընթաց հայտարարություն կանի:

Արդեն մի քանի օր է` հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարված է:

Սեպտեմբերի 2-ին հակառակորդը ժամեր շարունակ կրակահերթի տակ է պահել սահմանամերձ գյուղերը՝ կրակելով միանգամից մի քանի գյուղերի ուղղությամբ:

Նույն շարքից