«Սարգիս Մուրադյան» պատկերասրահը մեկնարկում է իր` 2015 թ-ի աշնանային ցուցահանդեսների շարքը:
Պատկերասրահի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ սեպտեմբերի 5-ին պատկերասրահում կբացվի ցուցահանդես «Հայկական բնապատկերները Սարգիս և Զարուհի Մուրադյանների աշխատանքներում» խորագրով: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 30-ը:
Մուտքն ազատ է: