Լոնդոնի Վիկտորիա և Ալբերտ թանգարանում կբացվի ներքնազգեստների ցուցահանդես: Այս մասին գրում է Lenta.ru կայքը:
Ցուցադրությունը կրում է «Undressed: A Brief History of Underwear» անվանումը: Բացի հագուստից, ներկայացվելու են նաև լուսանկարներ, գովազդային պաստառներ և թեմատիկ ֆիլմեր:
Միջոցառման կազմակերպիչները ցանկանում են ցույց տալ «ժամանակակից մարդու զգեստապարահանում ներքնազգեսնետրի դերն ու այն, թե ինչպես են դրանց միջոցով մարդիկ ընդգծում իրենց սեքսուալությունն ու զգացմունքայնությունը»:
Ցուցադրությունը բացվելու է 2016 թվականին: