Մշակույթ 

Բրյուս Ուիլիսը դստեր հետ նկարահանվելու է նոր ֆիլմում

Հուլիսին հայտնի դարձավ, որ Բրյուս Ուիլիսը խաղալու է չինական «Ռմբակոծում» ֆիլմում։ Հոլիվուդյան հայտնի դերասանը մեծապես զարմացել է, երբ տեղեկացել է, որ նկարահանվելու է ավագ դստեր՝ 27-ամյա Ռումերի հետ, հայտնել է showbiz411.com-ը։

60-ամյա դերասանը պատմել է, որ տեղյակ չի եղել դստեր մասնակցության մասին. «Ես հպարտանում եմ նրանով։ Ռումերը նույնպես դեր է ստացել չինական «Ռմբակոծում» մարտաֆիլմում։ Ես այս ամենի հետ ոչ մի կապ չունեմ։ Նրանք ընտրել են Ռումերին բուժքրոջ դերի համար»:

Նույն շարքից