Չինաստանը, ԽՍՀՄ-ից և ԱՄՆ-ից հետո, դարձավ երրորդը, որի Լուսին ուղարկած տիեզերական սարքը վերադարձավ Երկիր մոլորակ: Լուսնի ուղեծրում թռչելուց հետո սարքը բարեհաջող վայրէջք է կատարել Ներքին Մոնղոլիայի ինքնավար շրջանում, որը գտնվում է Չինաստանի հյուսային մասում: Այս թռիչքն իրականացվել էր Լուսնի ուսումնասիրման չինացիների ծրագրի ավարտական փուլի շրջանակներում և սարքի հիմնական առաքելությունը լուսնային ժայռերի օրինակներ բերելն էր:
Չինական տիեզերական սարքը լուսնային ուղեծիր թռիչքից հետո բարեհաջող վայրէջք է կատարել մեր մոլորակում