Ավարտվեցին ՀԵՀ Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում անցկացվող <> խորագրով վերապատրաստման դասընթացները, որոնք նպատակ ունեին արտաքին կապերով հետաքրքրված ՀՀԿ-ական երիտասարդներին զինել անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով` միջազգային հարթակում ակտիվ և արդյունավետ գործունեություն ծավալելու համար:
Ծրագրի վերջին օրը երիտասարադները նախատեսվածի պես հանդիպում ունեցան ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դոցենտ, ս.գ.թ., <> մագիստրոսական ծրագրի ղեկավար, ԵՊԼՀ տեղեկատվության և հանրային հաղորդակցման տեխնոլոգիաների ԳՈՒ կենտրոնի ղեկավար Նվարդ Մելքոնյանի հետ, ով ներկայացրեց <> թեմայով դասընթացը: Վերջինս կազմակերպվեց ինտերակտիվ ձևով: Դասընթացի ընթացքում քննարկվեցին իմիջ հասկացության էությունը, իմիջի ձևավորման ուղիները և դրանց կառավարումը, քաղաքական առաջնորդի և կուսակցության իմիջի կառուցվածքը, մեկնաբանվեց արդյունավետ հաղորդակցության 5W+HOW բանաձևը: Երիտասարդները ծանոթացան քաղաքական իմիջի հետ կապված մանրուքներին և նրբություններին, ինչպես նաև ստացան անհրաժեշտ մասնագիտական խորհուրդներ:
Դասընթացին հաջորդեց ծրագրի փակման հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ մասնակիցները պարգևատրվեցին հավաստագրերով, կիսվեցին ստացած տպավորություններով, հանդես եկան առաջարկներով` կապված հետագա գործունեության հետ, այնուհետև թղթին հանձնեցին իրենց կարծիքը ողջ նախագծի վերաբերյալ:
րագիրն արդյունավետորեն լուծեց իր առջև դրված բոլոր խնդիրներն ու նպատակները և դրա արդյունքում երիտասարդները հեռացան ոչ միայն անհրաժեշտ գիտելիքներով ու ինֆորմացիայով, այլև ձեռք բերեցին նոր ընկերներ և մոտիվացիա` առաջիկա աշխատանքների համար:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն