Apple-ը արտոնագրել է մի քանի ծրագիր, որոնց համաձայն ավտոմեքենաների որոշ գործառույթներ հնարավոր կլինի իրականացնել հեռախոսի միջոցով: Այս մասին գրված է «US Patent Office»-ի էջում:
Ըստ տեղեկատվության՝ մեքենան իր գտնվելու վայրի մասին նշան է հաղորդում հեռախոսին, որը որոշում է մեքենայի հեռավորությունը, և եթե համապատասխան պայմանները կան, ապա հեռախոսը կարող է իրականացնել ավտոմեքենայի գործառույթները` փակել կամ բացել դռները, գործի գցել շարժիչը, կառավարել ջերմաստիճանը: Բացի iPhone-ից վերոնշյալ գործառույթները հնարավոր կլինի իրակացնել iPad-ի և Apple Watch-ի օգնությամբ: