Գիտություն 

Ինտելեկտուալ խաղ-մրցույթ ՀՀԿ Լոռու երիտասարդական կազմակերպությունում

    Այս անգամ ինտելեկտուալ խաղ-մրցույթ տեղի ունեցավ ՀՀԿ Լոռու երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ: Մրցույթին մասնակցում էին մարզի հինգ  շրջանային կազմակերպությունների թիմերը`Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Գուգարքի և Ալավերդու:

Մասնակից հինգ թիմերից եզրափակիչ դուրս եկան Վանաձորի և Ստեփանավանի երիտասարդական կազմակեպությունները:
Համառ մրցապայքարի արդյունքում խաղ-մրցույթի հաղթող ճանաչվեց Վանաձորի շրջանային երիտասարդական կազմակերպությունը: Երկրորդ եւ երրորդ հորիզոնականները զբաղեցրին համապատասխանաբար ՀՀԿ Ստեփանավանի եւ Ալավերդու երիտասարդական կազմակերպությունները:

Խաղի ավարտից հետո առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած թիմերի անդամները պարգևատրվեցին պատվոգրերով:

Նշենք, որ ինտելեկտուալ խաղ-մրցույթներն անցկացվելու են բոլոր մարզերում, իսկ մարզային փուլերում հաղթած թիմերը պատրաստվում են Երևանում կայանալիք հանրապետական փուլին:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Նույն շարքից