Գիտություն 

Գիտնականները մշակել են մտքեր կարդալու սարք

analitik.am

   ԱՄՆ-ի Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները   մշակել են մտքեր կարդալու սարք: Նախագծի մշակումը բաղկացած է մի քանի փուլից:

 Հիմա գիտնականները վերծանում են մարդու գլխի աշխատանքն այն պահին, երբ իր մասին ինչ-որ բան է լսում կամ ուղղակի մտորումների մեջ է:

Նեյրոնների ուսումնասիրման արդյունքում ուզում են ստեղծել անհատական դեկոդեր, որը կկարողանա պատկերել գլխուղեղից ստացված տեղեկությունները:

Դեկոդերը  կկարողանա ճանաչել բառերը, որոնք մարդը մտովի արտաբերում է: Սարքի ստեղծման հիմնական նպատակը որոշ առողջական խնդիրների պատճառով լիարժեք շփվել չկարողացող մարդկանց օգնելն է:

Նույն շարքից