Առողջապահություն 

Բուժում՝ դոկտոր Հաուսի մեթոդով

analitik.am

Գերմանացի բժիշկներին հաջողվել է բուժել իրենց հիվանդներից մեկին՝ օգտագործելով հանրահայտ «Դոկտոր Հաուս» սերիալի գլխավոր դերակատարի մեթոդը, հայտնում է Газета-ն՝ The Lancet-ին հղումով։

 

Հաղորդվում է, որ հիվանդն ազդրային պրոթեզը փոխելուց հետո սկսել է տառապել սրտի անբավարարությունից, լսողության ու տեսողության կորստից, ինչպես նաև անհայտ ծագման տենդից։

 

Չնայած, որ բժիշկները ջանք չեն խնայել պատճառը պարզելու համար, այնուհանդերձ նրանք դրական արդյունքի են հասել միայն այն ժամանակ, երբ բժիշկներից մեկը հիշել է այն սերիան, որում դոկտոր Հաուսը նույնպիսի ախտանիշներով մի հիվանդի է բուժել։

 

Ֆիլմում հիվանդի թուլության պատճառը եղել է պրոթեզում առկա կոբալտից թունավորումը։ Անցկացնելով հավելյալ ախտորոշում՝ գերմանացի մասնագետները պարզել են, որ իրենց հիվանդի մոտ նույն խնդիրն է։ Նրանք անմիջապես պրոթեզը փոխարինել են կերամիկական մոդելով, ինչից մի քանի շաբաթ անց տղամարդն իրեն լիովին առողջ է զգացել։

Նույն շարքից