Ռազմական 

Սահմանին իրավիճակը լարվել է ոչ թե այսօր, այլ վերջին երկու տարիներին. Մովսես Հակոբյան

Հայաստանի տարածքում անցկացվող «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ու սահմանին տիրող լարված իրավիճակը զուգադիպություն է, իրար հետ կապ չունեն: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

Նրա փոխանցմամբ, զորավարժությունները պլանավորված էին դեռևս 2014 թվականի նոյեմբերին, թեման էլ հաստատված է եղել, իսկ նախապատրաստական աշխատանքները տեւել են երեք ամիս:

Մովսես Հակոբյանի խոսքով՝ վերջին երկու տարում հայ-ադրբեջանական սահմանին և ԼՂՀ հետ շփման գծում լարվածության աստիճանն աճում է:

«Սահմանին իրավիճակը լարվել է ոչ թե այսօր, այլ վերջին երկու տարիներին լարվածության աստիճանը բարձրանում է»,- ասաց գեներալ-լեյտենանտը:

Նույն շարքից