ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ցավակցություն է հայտնել Վլադիմիր Մովսիսյանի հարազատներին ու բարեկամներին: Այս մասին ԿԳ նախարարը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում.«Ցավալի է Վլադիմիր Մովսիսյանի մահը: Խորապես ցավակցում եմ հարազատներին, բարեկամներին և ընկերներին: Իմ սերնդի համար Վլադիմիր Մովսիսյանը Հայաստանի Երկրոդ և Երրորդ Հանրապետությունները իր կյանքով և գործունեությամբ շաղկապող խորհրդանշական կերպար էր: Հանգչիր խաղաղությամբ»,-նշված է ԿԳ նախարարի ֆեյսբուքյան գրառման մեջ:
Արմեն Աշոտյանը ցավակցություն է հայտնել Վլադիմիր Մովսիսյանի հարազատներին