Առողջապահություն 

Անջելինա Ջոլիի մաստէկտոմիան չբարձրացրեց քաղցկեղի իրազեկումը

analitik.am

Անջելինա Ջոլիի կատարած կանխարգելիչ երկկողմանի մանստէկտոմիան այդպես էլ չհանգեցրեց կրծքագեղձի քաղցկեղի իրական ռիսկի մասին իրազեկմանը ու գնահատմանը, ցույց տվեց հետազոտությունը, որի արդյունքները հրապարակված են Genetics in Medicine ամսագրում:

Հետազոտողները ԱՄՆ-ում իրականացրեցին 2500 մարդկանց հարցում՝ Անջելինա Ջոլիի հայտարարությունից երեք շաբաթ անց։  Ջոլին տեղեկացրել էր իր  վիրահատության մասին, որին դիմել էր, քանի որ հանդիսանում էր կրծքագեղձի քաղցկեղի BRCA1 հազվադեպ գենետիկ մուտացիայի կրող և իր ընտանիքում կային քաղցկեղով հիվանդ մարդիրկ: Հարցման արդյունքում պարզվեց, որ հարցմանը մասնակցած ամերիկացիներից Ջոլիի վիրահատության մասին տեղյակ էին չորսից երեքը։

«Միսս Ջոլիի հաջողությունը եզակի է,- հայտարարեց հետազոտության առաջատար հեղինակ և Մերիլենդի համալսարանի առողջապահության պրոֆեսոր Դինա Բորժեկովսկին,- Մեր հետազոտությունը ցույց տվեց, որ հասարուկությունը գիտի այդ վիրահատութփյան մասին։ Բայց հասարակության լայն զանգվածին այդպես էլ հասու չեղավ հիվանդության եզակիության փաստը, եւ այն, թե ինչպես է BRCA գենը կապված կրծքի քաղցկեղի հետ:

Երեսունութամյա օսկարակիր դերասանուհի Անջելինա Ջոլին որոշել էր հայտարարել կուրծքը հեռացնելու մասին, որպեսզի մնացած կանայք հետեվեին իր օրինակին և անցնեին գենետիկ թեստավորում:



Սկզբնաղբյուրը՝ Newsmax Health

Նույն շարքից