Գիտնականները Բոլովեժյան անտառում հայտանաբերել են կարծրաքար դանակ, որը պատկանել է նեոլիթյան դարաշրջանին, այս մասին հայտնում է БелТА-ն:
Դանակի անսովոր տեսքը գրավել է գիտնականների ուշադրությունը: Սկզբում գիտնականները կարծել են, թե դա սովորական քար է, բայց երկար ուսումնասիրելուց հետո պարզվել է, որ դա դանակ է:
Բացի դանակից հնագետները հայտաբել են կերամիկական սպասքի տասնյակ բեկորներ:
Հետազոտությունների ավարտից հետո հայտնաբերված նմուշները կհանձնվեն թանգարանին: