Գիտություն 

Տիեզերագնացները Երկիր են վերադարձել 165 օրվա առաքելությունից հետո

«Союз ТМА-13М» տիեզերանավի երեք տիեզերագնացները 165 օր տիեզերքում անցկացնելուց հետո վերադարձել են Երկիր, հայտնում է Russia Today-ը:

 

Նրանք՝ ռուսաստանցի Մաքսիմ Սուրաևը, ամերիկացի Ռիդ Վայզմանը և գերմանացի Ալեքսանդր Գերսթը, տիեզերանավի կապսուլի միջոցով բարեհաջող վայրէջք են կատարել Ղազախստանում:

 

Նրանք իրենց հետ Երկիր են բերել ճանճերի այն «տիեզերական սերունդը», որոնք ծնվել են ոչ Երկրում և որոնց վրա փորձարկումներ են արվել տիեզերքում:

 

Տիեզերական թիմը նախքան վայրէջքը 70 մլն մղոն է հաղթահարել տիեզերքում:

Նույն շարքից