Չինաստանի ռազմածովային ուժերի երեք ռազմանավ՝ մեկ ավիակիր, ֆրեգատ ու օժանդակ նավ կժամանեն Եգիպտոսի նավահանգստային Ալեքսանդրիա քաղաք՝ առաջիկա եգիպտա-չինական զորավարժություններին մասնակցելու համար:
Ինչպես տեղեկացնում է ANNA.NEWS գործակալությունը, Չինաստանի արտգործնախարարությունը միջոցառումը գնահատել է խոշոր ձեռքբերում երկկողմ հարաբերությունների զարգացման ասպարազում:
Միջերկրական ծովում նախատեսվող զորավարժությունները կտեւեն 5 օր:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ հունիսին, Ռուսաստանն ու Եգիպտոսը միջերկրականում արդեն իրականացրել էին համատեղ ռազմածովայի ուժերի զորավարժություններ: