Ռազմական 

Ինդոնեզիան մտադիր է ռազմաօդային ուժերը համալրել ռուսական ռմբակոծիչներով

Ինդոնեզիան աստիճանաբար ամերիկյան F-5 ռմբակոծիչները կփոխարինի ռուսական Су-35 ինքնաթիռներով: Այս մասին հայտնել է Ինդոնեզիայի պաշտպանության նախարար Ռյամիզարդա Ռյակուդոն, նշելով, որ երկիրը մտադիր է Ռուսաստանից ձեռք բերել ռազմական ինքնաթիռներ, իսկ վերջնական գործարքը նախատեսվում է կնքել սեպտեմբերի վերջին:

Նախարարը պարզաբանել է, որ ռուսական ռմբակոծիչներն առավել հեշտ կառավարելի ու մանեւրային են, հաջողությամբ հարմարվում են երկրի բնակլիմայական պայմաններին, հագեցած են գերժամանակակից սարքավորումներում:

Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Ներկայումս Ինդոնեզական բանակը հագեցած է ամերիկյան , չինական ու ռուսական զինատեսակներով:
Ռուսական ռմբակոծիչների ձեռքբերումը Ինդոնեզիան կիրականացնի որոշակի փուլերով:

Նույն շարքից