Aerosmith ռոք խմբի երաժիշտները Մոսկվայում մամուլի ասուլիսի ժամանակ խոստովանել են, որ իրենց համար մեծ պատիվ է լինել Ռուսաստանի մայրաքաղաքում, իսկ խմբի մենակատար Սթիվեն Թայլերը պատմել է իր արմատների մասին, գրում է ТАСС-ը։
Թայլերը պատմել է, որ ուկրաինական արմատներ ունի։ «Իմ տատիկը գերմանացի է, պապիկը՝ ուկրաինացի: Նրանք հանդիպել են այն թվին, երբ Ուկրաինան ու Ռուսաստանը մի երկիր էր: Ես մեծացել եմ բորշչ ուտելով»,- ասել է նա: