Գիտություն 

Գիտնականները հայտնաբերել են 47 մլն տարի առաջ ապրած հղի զամբիկի կմախք

Գերմանիայի Սենկեբերգի հետազոտական ինստիտուտի հնէաբանները լճափին հայտնաբերել են ձիու քարացած աճյուն:

Հնագույն զամբիկը՝ Eurohippus messelensis-ը, ժամանակակից ձիերի նախնին է, չափերով ոչ խոշոր՝ ֆոքստերիերից ոչ մեծ:

Հնագույն ձին ապրել է 47 մլն տարի առաջ:

Կենդանին եղել է հղի: Նրա կմախքի ներսում գիտնականները հայտնաբերել են չծնված քուռակի փոքրիկ կմախք:

Գիտնականները ենթադրում են, որ ձին սատկել է՝ խմելով հրաբխային գազով թունավորված լճի ջուրը:

Նույն շարքից