Գիտություն 

Apple-ը թողարկել է iMessage-ի բազայից հեռախոսահամարները հեռացնելու ծառայություն

analitik.am

Apple ընկերությունը թողարկել է ծառայություն, որի օգնությամբ օգտատերերը կարող են իրենց հեռախոսահամարները ջնջել iMessage-ի բազայից: Նորույթն առաջինը նկատել է Reddit կայքի օգտատերը:


iMessage-ից հեռախոսահամարի հեռացման համար հատուկ բաժինը հայտնվել է Apple-ի պաշտոնական կայքում: Դա նախատեսված է այն օգտատերերի համար, որոնք iPhone-ից անցել են Android-սմարթֆոնների կամ այլ հարթակներով սարքերի:


iMessage-ի բազայից սեփական հեռախոսահամարը ջնջելու համար բավարար է կայքում ներկայացնել հեռախոսահամարը և երկիրը, որտեղ գրանցված է SIM-քարտը, որից հետո հեռախոսին վեցանիշ կոդ կգա: Այն պետք է օգտագործել բազայից հեռախոսահամարի հեռացումը հաստատեու համար:

Նույն շարքից