Կոպենհագենի համալսարանի գենետիկայի կենտրոնում անցկացված ուսումնասիրությունների արդյուքնում 36 հազար տարի առաջ ապրող եվրոպացու յուրահատուկ «գենետիկ շարունակականություն» են գտել:
«Մեզ պարզ դարձավ, որ պալեոլիթից մեզոլիթ ընկած ժամակահատվածում չեն եղել նոր խմբերի գեներ եւ, այսպիսով, այդ ժամանակահատվածի անձիք մնացել են առանց կենսաբանական փոփոխությունների», - ասել է ուսումնասիրությունների համահեղինակ Մարտա Մարիզոբ Լարը:
Եվրոպայի բնակչության գենետիկ կառուցվածքը զգալիորեն փոխվել է միայն 8 հազար տարի առաջ՝ Մերձավոր Արեւելքից մարդկանց հոսքից հետո, որոնք իրենց հետ մաշկի ավելի բաց գույն են բերել Եվրոպա: Գենետիկ առաջին լուրջ փոփոխությունը եղել է հենց այդ ժամանակ: