Առողջապահություն 

Վինի Թուխի սիրելի մեղրը

analitik.am

Արդեն 2500 տարի մարդկությունը մեղր է օգտագործում, որը հայտնի է իր բուժիչ հատկություններով: Մեղրը կարելի է ավելացնել տաք ջրին, լիմոնի հյութին, ավելացնել փոքր-ինչ դարչին և ստանալ հիանալի դեղամիջոցներ:


Մեղրի օգտակար հատկությունները:


Քաղցրացուցիչ:


Շատ խմիչքների և սննդամթերքի մեջ շաքարը կարելի է փոխարինել մեղրով: Մեղրը պարունակում է 69% գլյուկոզա և ֆրուկտոզա և կարող է օգտագործվել՝ որպես բնական քաղցրացուցիչ:


Էներգիայի աղբյուր:


ԸստUSDA-ի, մեկ ճաշի գդալ մեղրի մեջ կալորիաների թիվը հասնում է 64 կկալ-ի, իսկ մեկ ճաշի գդալ շաքարավազը պարունակում է ընդամենը 15 կկալ: Մեղրը հեշտ է մարսվում, քանի որ նրանում պարունակվող ածխաջրերը հեշտությամբ փոխարինվում են գլյուկոզայի:


Կատարելագործում է ատլետիկ վարժությունների կատարումը:

Վերջին հետազոտությունները պարզել են, որ մեղրը բարձրացնում է աշխատունակությունը, և մարզիկներն ավելի հեշտությամբ են կատարում ֆիզիկական վարժությունները: Մեղրը պահպանում է արյան մեջ շաքարի հավասարակշռված մակարդակը, մարզումներից հետո վերականգնում է գլիկոգենը (glycogen) և մկանների ուժը:

 

Նույն շարքից