Գիտություն 

Հեծանիվի արագությունը հասնսում է 333 կմ/ժ

analitik.am

Ֆրանսիայի 32-ամյա բնակիչ Ֆրանսուա Ժիսսին հեծանվով արագության նոր ռեկորդ է սահմանել՝ զարգացնելով 333 կմ/ժամ արագություն: Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ նշելով, որ հեծանվորդը կիրառել է սեփական հավաքած ռեակտիվ հեծանիվը:

Նա ռեկորդը սահմանել է երկրի հարավում՝ Մարսելից ոչ հեռու, «Փոլ Ռիկար» ավտոմայրուղում, որը նախկինում կիրառվել է «Ֆորմուլա 1»-ի ավտոարշավների համար:

333 կմ/ժամ արագության հասնելու համար Ժիսսիից 5 վայրկյանից պակաս ժամանակ է պահանջվել:

Նա ռեկորդի է հասել երրորդ փորձից: Վերջնագիծն անցնելուց հետո նա կանգ է առել առանց արգելակների՝ 1.2-1.3 կգ գնալուց հետո:

Նույն շարքից