Գիտություն 

ԱՄՆ-ում գիտնականները փորձել են հայտնաբերել երկարակեցության գեն

analitik.am

  ԱՄՆ-ում գիտնակնները 110-ից 116 տարեկան 16 կնոջ և 1 տղամարդու գեներն են ուսումնասիրել, որպեսզի գտնեն երկարակեցության գեն, բայց ուսումնասիրությունների արդյունքում այդ մարդկանց մոտ ոչ մի ընդհանուր  գեն կամ գենետիկ  նշաններ չեն եղել:

 

   «Մենք ցանկանում էինք գտնել երկարակեցության գեն, բայց մեզ հիասթափություն էր սպասվում: Իմ կարծիքով, մարդու օրգանիզմում մի առանձին գեն կա, որը մուտացիայի հետևանքով ուշացնում է ծերացման գործընթացը»,- ասել է հետազոտություների մասնակից,Ստենֆորդի համալսարանի գիտնական Ստյուարտ Քիմը:

 

  Մասնագետները նաև նշել են, որ այդ 17 հոգուց և ոչ մեկ առողջ ապրելակերպով աչքի չի ընկել. սա նշանակում՝  գենետիկայի մեջ է գաղտնիքը: Ուսումնասիրությունների մասին տեղեկությունները հրապարակվել են « PLOS ONE » ամերիկյան գիտական ամսագրում:

Նույն շարքից