Առողջապահություն 

Կաթ, կաթնաշոռ, թթվասեր

analitik.am

Կաթի օգտակար հատկություններն ապահովում են ոսկորների առողջությունը, հարթ մաշկը, ամուր իմունային համակարգը, կանխում են բարձր ճնշումը, ատամների կարիեսը, օրգանիզմի ջրազրկումը, շնչառական խնդիրները, ճարպակալումը, օստեոպորոզը և նույնիսկ քաղցկեղի որոշ տեսակները: Կաթը պարունակում է վիտամիններ A և B, կալցիում, ածխաջուր, ֆոսֆոր, մագնեզիում, սպիտակուցներ, ցինկ և ռիբոֆլավին: Մարդիկ օգտագործում են նաև այլ կենդանիների` գոմեշի, այծի, ոչխարի, ուղտի, հյուսիսային եղջերուի, եղնուղտի կաթը, սակայն ամենաօգտակարը երեխաների և չափահասների համար համարվում է կովի կաթը: Կաթ չօգտագործելու դեպքում առաջանում է սակավարյունություն, օստեոպորոզ և այլ հիվանդություններ:

 

Շատերին է հետաքրքրում, թե ինչում է կայանում թթվասերի և կաթնաշոռի օգտակարությունը: Կաթնաշոռը պարունակում է՝ կալցիում, ֆոսֆոր, կալիում, մագնիում, А, РР, В և С վիտամիններ: Կաթնաշոռը եզակի մթերք է, որը պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուցներ և ճարպեր: Մարզիկները հատուկ ընտրում են դիետիկ կաթնաշոռ և խառնում թթվասերի հետ: Այս ուտելիքն օգնում է ամրապնդել ոսկորները, մկանները, կարգավորում է սրտանոթային համակարգի աշխատանքը, ինչպես նաև ամրապնդում է նյարդային համակարգը: Մասնագետները խորհուրդ են տալիս ուտել կաթնաշոռ և թթվասեր ինչպես մեծահասակներին, այնպես էլ երեխաներին:

Նույն շարքից