Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանի գիտնականները ստեղծել են անլար սարքավորում ավտոմեքենաների և ինքնաթիռների շարժիչների համար: Հատուկ հրահանգիչը թույլ է տալիս ավտոմեքենայի և ինքնաթիռի շարժիչի տաքությունը կարգավորել առանց որևէ լարի առկայության: Սարքավորումը վերջնական մշակումներից հետո կարող է դառնալ հիանալի միջոց ավտոմեքենաների, ինքնաթիռների և նմանատիպ այլ սարքերի համար:
Սովորական մեքենայում մոտ 4 հազար լար կա, իսկ ինքնաթիռներում՝ 32 հազար: Անլար սարքավորման առաջին փորձարկման համար նախատեսված տարբերակն արդեն պատրաստ է:
2017 թվականին այս անլար սարքավորումը կօգտագործվի "Климов" գործարանի ինքնաթիռների պատրաստման ժամանակ: Բացի այս սարքից, որը ղեկավարում է շարժիչի տաքությունը, նախատեսվում է պատրաստել նաև շարժիչի ճնշման կարգավորման համար անլար հրահանգիչ:
Այս մասին տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: