Գիտություն 

Google-ը Թյուրինգի մրցանակը հավասարեցրել է Նոբելյանին

Թյուրինգի անվան մրցանակը, որն ամենահեղինակավորն է ինֆորմատիկայի ոլորտում, կարգավիճակով հաճախ համեմատում են տեխնիկական գիտությունների Նոբելյան մրցանակի հետ: Google ընկերության շնորհիվ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հատուկ ներդրման համար տրվող մրցանակը ավելի է մոտեցել Նոբելյանին նաև գումարային առումով, հայտնում է The New York Times-ը:

Հաղորդվում է, որ Google-ը համաձայնել է մրցանակային ֆոնդն ավելացնել չորս անգամ՝ մինչև 1 մլն դոլար: Նոբելյան մրցանակի դափնեկիրներն արժանանում են նույն գումարին (8 մլն շվեդական կրոն): Հաշվողական տեխնիկայի ասոցիացիայում (ACM), որը շնորհում է Թյուրինգի մրցանակը, կարծում են, որ դա կօգնի բարձրացնել համակարգչային գիտությունների հեղինակությունն ու ճանաչումը:

Թյուրինգի մրցանակը հիմնվել է անգլիացի ակնառու գիտնական Ալան Թյուրինգի պատվին: Այն շնորհվում է ամեն տարի, սկսած 1966թ.:

Նույն շարքից