Գիտություն 

Այսուհետ կայծակի հարվածի հավանականությունն ավելի է մեծանալու. գիտնականներ

analitik.am

Գլոբալ տաքացումը զգալիորեն կավելացնի կայծակների հարվածների հաճախականությունը, պարզել են ամերիկացի գիտնականները, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Science ամսագրում հրապարակված հետազոտությունն անցկացվել է կայծակները գրանցող հատուկ սարքերի տվյալների օգնությամբ:

 

Գիտնականների խոսքերով՝ նրանք հաշվարկել են, թե ինչ չափով է ջերմաստիճանի բարձրացումն ազդում կայծակնային հարվածների հաճախականության վրա:

 

«2000 թվականին կայծակի յուրաքանչյուր երկու հարվածի դիմաց 2100 թվականին երեք հարված կգրանցվի»,- հայտնել է Բերքլիում Կալիֆորնիայի համալսարանից Դևիդ Ռոմփսը:

 

Բացի անտառային հրդեհների թվի ավելացումից, դա նաև կփոխի մթնոլորտի քիմիական բաղադրությունը, հավելել է նա:

Նույն շարքից