Լիտվիայում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի արագ կողմնորոշման հրամանատարական շտաբի բացումը: Միջոցառմանը մասնակցել է Ալյանսի քարտուղար Յենս Սթոլթենբերգն ու Լիտվիայի նախագահը:
Ընդհանուր առմամբ Արեւելյան Եվրոպայում կկազմավորվի ՆԱՏՕ-ի 6 նմանատիպ շտաբ, որից յուրաքանչյուրում կծառայի մոտ 50 զինվորական: Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Յենս Սթոլթենբերգն ու Լիտվիայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն կարեւորեն են նմանատիպ շտաբերի կազմավորումը՝ դրանք բնութագրելով որպես եվրոպական անվտանգության երաշխիք:
Նմանատիպ շտաբեր կկազմավորվեն նաեւ Բուլղարիայում, Էատոնիայում, Ռումինիայում, Լեհաստանում: