Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, Սիրիայի Լաթաքիա քաղաքի հյուսիսային շրջանների ազատագրման գործողություններին մասնակցել է նաեւ ռուսական հրետանին:
Շրջանառվող լուրերի համաձայն սիրիական կառավարական ուժերը ռուսական հրետանային հաշվարկների օժանդակությամբ Լաթաքիայում ազատագրել են մի շարք ստրատեգիական հանգույցներ:
Զինվորականներին հաջողվել է կոտրել գրոհայինների դիմադրությունը քաղաքի հյուսիսում ու առաջխաղացում գրանցել ավելի քան 20 կիլոմետր:
Միաժամանակ որոշ տվյալների համաձայն Լաթաքիայում ծավալվող ռազմական գործողություններին մասնակցում են նաեւ ռուսական ռմբակոծիչները: Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Ավելի վաղ իսրայելական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ռուսաստանն ինտերվենցիա է սկսել Սիրիայում եւ մտադիր է այստեղ տեղափոխել ինքնաթիռներ, ուղղաթիռներ ու հրետանային համակարգեր:
Պաշտոնական կրեմլը մեկնաբանելով տարածված լուրերը, հերքել է նմանատիպ տեղեկատվությունն ու հավաստիացրել, որ ռուսական ստորաբաժանումները չեն մասնակցում Սիրիայում ծավալվող ռազմական գործողություններին: