Ռազմական 

Աշխարհի ամենախոշոր սուզանավը զորավարժությունների է դուրս եկել Սպիտակ ծովում

Ստրատեգիական նշանակության «Ակուլա» տեսակի «Դմիտրի Դոնսկոյ» ատոմային սուզանավը դուրս գալով Սեւերոդվինսկի ռազմաբազայից, շարժվել է Սպիտակ ծով՝ մասնակցելու ռազմական զորավարժություններին:

Այս մասին հայտնել են ՌԴ ռազմածովային նավատորմի մամուլի ծառայությունից, նշելով, որ ավելի վաղ Սպիտակ ծով էին ժամանալ ավելի փոքր տոննաժի նավեր: Այս մասին տեղեկացնում է Sputnik գործակալությունը:

Ատոմային սուզանավի շինարարությունը սկսվել էր 1976 թ.-ին ու ավարտին հասցվել 1981 թ-ին: Այս պրոեկտի սուզանավերը համարվում են ամենախոշորն ու արագընթացը ողջ աշխարհում:

Նույն շարքից