Աշխարհում առաջին ջրածնային շարժիչով Mirai սեդան ավտոմեքենան, որը արտադրում է Toyota-ն, վաճառքի կհանվի Ճապոնիայոմ դեկտեմբերի 15-ին և կարժենա մոտ 62 հազար դոլար, հայտնում է TASS-ը:
Եվրոպայում և ԱՄՆ-ում այդ ավտոմեքենան հնարավոր կլինի գնել արդեն 2015թ. ամռանը:
Ճապոնիայում Toyota-ն մինչև տարեվերջ հաշվարկում է վաճառել մոտ 400 Mirai: Երկրի կառավարությունը դրա համար խոստացել է հատկացնել մոտավորապես 17 հազար դոլար սուբսիդիա յուրաքանչյուր գնորդի:
Ընկերության տվյալով՝ Mirai շարժիչի աշխատանքի միակ սնունդը ջուրն է. ոչ մի վնասակար նյութ մթնոլորտ չի արտանետվի:
«Հոնդան» ծրագրում է նմանատիպ ավտոմեքենա թողարկել հաջորդ տարի: