Գիտություն 

Nokia-ն ներկայացրել է Android հիմքով նոր պլանշետային համակարգիչ

Nokia ընկերությունը Հելսինկիում անցկացվող Slush տեխնոլոգիական համաժողովի ժամանակ ներկայացրել է իր նոր մշակումը՝ Android օպերացիոն համակարգով Nokia N1 պլանշետային համակարգիչը: Այս մասին հայտնում է TASS-ը:

Նորույթը ներկայացրել է ընկերության մարքեթինգի դեպարտամենտի ղեկավար Սեբաստիան Նյուսթրեմը. «Սա Android հարթակով պլանշետ է՝ ալյումինե կորպուսով, բարակ՝ 6.9 մմ հաստությամբ, և թեթև՝ 300 գ քաշով, էկրանի չափը՝ 7.9 դյույմ, ունի 64-բիթանոց պրոցեսոր»:

Շուկայում սարքը կարժենա մոտ 249 դոլար: Պլանշետը նաև հագեցած է յուրահատուկ Z Launcher հավելվածով:

Նյուսթրեմի խոսքով՝ հավելվածի աշխատանքի հիմնական սկզբունքն այն է, որ այն հնարավորություն է տալիս վայրկենաբար հասանելիություն ստանալ անհրաժեշտ ծրագրերին: Դրա համար օգտատերը պետք է պարզապես էկրանի վրա մատով նկարի իր որոնման անվան առաջին տառը:

Նույն շարքից