Գիտություն 

Ճապոնական Նիսինոսիմա կղզին 1 տարում մեծացել է 8.6 անգամ

Տոկիոյից 900 կմ հարավ ընկած Նիսինոսիմա հրաբխային կղզին ստորջրյա հրաբխի ժայթքումից ի վեր 1 տարում մեծացել է 8.6 անգամ: Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը:

Հաղորդվում է, որ ներկայումս կղզու երկարությունն արևմուտքից արևելք 1.55 հազար մ է, իսկ հարավից հյուսիս՝ 1.7 հազար մ: Հրաբխային զանգվածի ծավալը մոտ 50 մլն խմ է: Կղզու ամենաբարձր կետը գտնվում է ծովի մակարդակից 100 մ բարձրության վրա:

Ուղիղ 1 տարի առաջ՝ 2013թ. նոյեմբերի 20-ին, ճապոնական Օգասավարա կղզեխմբից ոչ հեռու սկսվել է ստորջրյա հրաբխի ժայթքում, որի արդյունքում շրջանում առաջացել է նոր հրաբխային կղզի: Շուտով նոր կղզին միացել է մոտակա Նիսինոսիմա կղզուն:

Օդերևութաբանները հայտնում են, որ ներկայումս հրաբխի ժայթքումը շարունակվում է, այսինքն՝ կղզին կշարունակի մեծանալ:

Նույն շարքից