Առողջապահություն 

Արևապաշտպան ըմպելիքը խոստանում է պաշտպանել արևի ճառագայթներից

analitik.am

Osmosis Skincare կազմակերպությունը հաղորդում է առաջին արևապաշտպան ըմպելիքների ստեղծման մասին, որը աշխատում է ներսից: Այն դուրս է եկել "Harmonized H20 UV"  անվամբ: Ինչպես հայտնում է արտադրողը՝ պաշտպանությունն ապահովում են «ջրի վիբրացիոն մոլեկուլները, որոնք արտացոլում են UVA և UVB սպեկտրի ճառագայթների 97%-ը: Հիմնադրի խոսքով՝ իրեն հաջողվել է վիբրացիայի ենթարկել: Իհարկե, այս վերամշակմամբ նա չի կիսվել ոչ ոչ գիտնականների, ոչ էլ կարգավորիչ կազմակերպությունների հետ, գրում է The Telegraph-ը: Միայն տեղեկություն կա այն մասին, որ այդ հետազոտությունը անցկացվել է կամավորների շրջանում:


Սկզբունքայնորեն, չկա ոչ մի գիտական ապացույց այն մասին, որ պաշտպանության նման մեխանիզմը հնարավոր է: Անկախ մասնագետների խոսքով դա ոչ այլ ինչ է, քան ֆանտաստիկայի ժանր:


Ինչպես գիտենք UVA և UVB ճառագայթները արագացնում են ծերացման գործընթացը, վնասում են աչքերը, և գրգռում մաշկը: Միաժամանակ, նրանք ճնշում են իմունային համակարգը՝ նվազեցնելով օրգանիզմի պաշտպանական ռեակցիան: UVB ներթափանցում է էպիդերմիսի մեջ, իսկ UVA ավելի խորն է թափանցում: Այս երկու ճառագայթներն էլ վնասում են ԴՆԹ-ն:


Ինչպես նշում է Էնթոնի Յանգը Սենթ Ջոնի դերմատոլոգիայի ինստիտուտից, դժվար թե ինչ-որ մթերք կարողանա պաշտպանել SPF30-ն: Բացի այդ չկա ոչ մի երաշխիք, որ այս միջոցն անվտանգ է: Բժիշկները խորհուրդ են տալիս չգնալ այս միջոցները՝ առողջությանն ավելի մեծ վնաս չպատճառելու համար:

Նույն շարքից