Առողջապահություն 

Աշխարհում նվազում է երեխաների ֆիզիկական ակտիվության մակարդակը

analitik.am

Ավստրալացի երեխաները համարվում են աշխարհում ամենաակտիվ երեխաներից մեկն աշխարհում, նշում են փոձագետներն ու զգուշացնում,որ մարզական ազգը այսօր լցվում է նստակյացների սերնդով,- հաղորդում է AFP-ը:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ ավստրալացի երեխաների 80%-ը չեն կարողացել անցնել 60 րոպե տևողությամբ ֆիզիկական ակտիվության թեստը:

Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել են 15 000 երիտասարդ ավստրալացիներ և դրանց արդյունքները համեմատվել է 14 այլ երկրների դեռահասների հետ: մասնագետները պարզել են, որ դեռահասները առավելապես ակտիվ են Մոզամբիկում, Նոր Զելանդիայում, Մեքսիկայում:


Նրանց հետևում են Քենիան, Նիգերիան, Անգլիան, Կոլումբիան, Գանան, Ֆինլանդիան և Հարավաֆրիկյան հանրապետությունը: Իսկ Ավստրալիան գտնվում է Իռլանդիային, ԱՄՆ-ի և Շոտլանդիայի հետ նույն ցուցակում:

 

Հարավային Ավստրալիայի համալսարանի աշխատակից Հրանտ Թոմկինսոնը ասում է, որ շատ դեռահասներ շատ ժամանակ են անցկացնում նստած վիճակում, ինչը, վնասում է նրանց առողջությանը, աճին և զարգացմանը:


«Մենք նստակյացների սերունդ ենք մեծացնում: Շատ երեխաներ նախընտրում են իրենց ժամանակն անցկացնել նստած վիճակում: Իսկ դա նշանակում է, որ մենք հետո գործ ենք ունենալու առողջության կրիզիսի հետ, այդ թվում նաև սրտի հիվանդություն, դիաբետ, ճարպակալում, նշում է ավստրալական համալսարանի գիտնական Թրեֆոր Շիլտը:

Նույն շարքից