Ռազմական 

«Իդեալական մեքենա»` «սրբազան պատերազմի» համար. Որտեղի՞ց են «Իսլամական պետությունում» ղազախ երեխաները

«Երբ մեծանամ՝ կդառնամ մոջահեդ, ով կմորթի ձեզ՝ անհավատներին», - զինվորական կոմուֆլյաժով մանկահասակ տղան առանց աչքերը թարթելու արտաբերում է այս խոսքերը:
Խոսում է ղազախերեն ու օգտագործում «բաուիզդայմիզ» բառը, որ ղազախերեն նշանակում է մորթել ոչխարներին:

Նակահասակ տղան ԻՊ խմբավորման կողմից համացանցում տեղադրված տեսահոլովակի գլխավոր հերոսն է: Պրոֆեսիոնալ կերպով նկարահանված այս տեսահոլովակը համացանցում էր հայտնվել 2014 թ.-ի նոյեմբերին՝ Daily Mail կայքում՝ ԻՊ-ն հրապարակել է ղազախ երեխաների սենսացիոն տեսահոլովակը:

Կադրում հայտնված երեխաները իսկապես խոսում են ղազախերեն ու հավաստիացնում, որ Ղազախստանից են, սակայն, այժմ բնակվում են խալիֆաթում: Երեխաները կրում են արաբական անուններ ու վարպետորեն տիրապետում Կալաշնիկով ավտոմատին:

ԻՊ խմբավորման կողմից մանկահասակ երեխաների ներգրավման մասին լուրերը լրատվամիջոցներում հայտնվել էր դեռեւս 2014 թ.-ի փետրվարին, երբ հայտնի էր դարձել, որ ահաբեկիչները, շարիաթին ու ռազմական գործին նախապատրաստելուն նպատակով կազմակերպության շարքերն են ներգրավում մանկահասակ երեխաների:

https://www.youtube.com/watch?v=yMHnU0u9dxg

Նույն շարքից