Առողջապահություն 

Բժիշկները պարզել են խրոնիկական ցավի աղբյուրը

analitik.am

Ամենատարածված հիվանդությունները, որոնք առանձնանում են խրոնիկական ցավով, ունեն գենետիկական տարր: Դա խոսում է նման հիվանդությունների ժառանգականության մասին, հաղորդում է BBC-ն: Նման հիվանդությունների ցանկում են հայտնվել գրգռված ստամոքսի ախտանիշը, ոսկրանոթային ցավերը, նստատեղի շրջանում ցավերը, չոր աչքերի ախտանիշը և այլն: Ավելի քան 8000 երկվորյակների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նրանք ունեցել են միևնույն ԴՆԹ-ն:


Լոնդոնի թագավորական քոլեջի աշխատակիցների խոսքով՝ չի կարելի մոռանալ ռիսկի արտաքին գործոնների մասին: Բայց հենց գեներն են պատասխանատու խրոնիկական հիվանդությունների 2/3-ի առաջացման համար: Ցավը համարվում է խրոնիկական, եթե տևում է մի քանի ամիս շարունակ:


Ընդհանուր առմամբ, ցավը նյարդային համակարգի աշխատանքի արգելափակման արդյունքն է, որը ազդանշաններն հաղորդում է ուղեղին նույնիսկ այն դեպքում, եթե չկան մկանաթելերի լուրջ վնասվածքներ:


Նախկինում արդեն խոսվել է այն մասին, որ որոշ մարդիկ գենետիկորեն հակվածություն ունեն խրոնիկական ցավի նկատմամբ:  Այսինքն գենային թերապիան խրոնիկական ցավերի դեպքում կարող է ավելի արդյունավետ լինել, քան սովորական ցավազրկողները:


Նույն շարքից