Առողջապահություն 

Անհրաժեշտ դեղորայքը հասանելի կլինի շահառու խմբերին. Արմեն Մուրադյան

analitik.am

Մայիսի 21-ին Ազգային ժողովում գործադիր-օրենսդիր հարցուպատասխանի ընթացքում, ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, անդրադառնալով ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանի` դեղերի գների փոփոխությունների և հնարավոր գնաճային միտումների վերաբերյալ հարցին, նշել է, որ հարցն իսկապես արդիական է` հատկապես հաշվի առնելով սոցիալապես անապահով խավերի համար որոշակի դեղերի մատչելիության խնդիրը:


Արմեն Մուրադյանը ընդգծել է, որ խնդրի լուծման համար կառավարության նոր ծրագրում ներառված են համապատասխան դրույթներ: Անհրաժեշտ դեղորայքը հատուկ խմբերին հասանելի դարձնելու նպատակով կմշակվեն մեխանիզմներ, որոնք կամրագրվեն նաև «Դեղերի մասին» օրենքում:


Առողջապահության նախարարի խոսքով, կան մի խումբ դեղամիջոցներ, որոնք դիտարկվում են` որպես սոցիալական ապրանք, ինչի համար անհրաժեշտություն է առաջանում կիրառել սոցիալական մեխանիզմներ, այն է` կիրառել այդ դեղամիջոցների գնային քաղաքականությունը:


Եվ որպեսզի դա ազդեցություն չունենա շուկայի զարգացման վրա, անհրաժեշտ է այդ մեխանիզմները օրենքով հստակ ամրագրվեն: Դեղերի մասին նոր օրենսդրական փաթեթը, Առողջապահության նախարարի խոսքով` առաջիկա ամիսներին կներկայացվի Ազգային ժողով:

Նույն շարքից