Առողջապահություն 

40% ավելի քիչ կալորիաների ընդունումը կանխում է ուղեղի ծերացումը

analitik.am

Վերջերս գիտնականները պարզել են, որ կալորիաների ընդունումը մինչև 40%-ով կրճատումը դանդաղեցնում է ուղեղի ծերացումը և նույնիսկ կարող է ավելացնել կյանքի տևողությունը: Նրանք ստեղծել են դեղահաբ, որը օգնում է մարդուն նման արդյունքի հասնել՝ ոչնչում իրեն չսահմանափակելով:


«Հրաշք դեղահաբը» գլխուղեղում յուրահատուկ ֆերմենտ է արտադրում, որը նպաստում է տարիքային կոգնիտիվ խանգարումների նվազմանը, այնպիսինները, որոնք հանդիպում են Ալցհեյմերի հիվանդության ժամանակ:


Հարկ է նշել, որ կալորիաների օգտագործման նվազման վերաբերյալ հետազոտությունները դեռ կատարվում են լաբորատոր մկների վրա:  Մասաչուսեթսի համալսարանի գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ 30%-ով կալորիաների օգտագործումը նվազեցումը զգալիորեն լավացնում է գլխուղեղի աշխատանքը:

Այնուհետև գիտնականները տվել են յուրահատուկ դեղահաբը՝ թողնելով նրանց ռացիոնը նույնը, որից հետո արդյունքները ավելի լավացան՝ մկների մոտ զգալիորեն լավացավ հիշողությունը և գլխուղեղի մյուս կոգնիտիվ ֆունկցիաները:

 

Կարող է արդյո՞ք այս պրեպարատը օգնել կյանքի տևողության ավելացմանը, դեռ հայտնի չէ: Դրա համար անհրաժեշտ են նոր ու առավել մեծածավալ հետազոտություններ: Այնուամենայնիվ, այսօր արդեն կարելի է ասել, որ ավելորդ կալորիաները մեզ համար շատ վտանգավոր են:

Նույն շարքից