Առողջապահություն 

Գիշերային աշխատանքն ու վատ սնունդը ամենաանառողջ համադրությունն են

Քնի խախտված ռեժիմն ու ճարպերով ու շաքարով հարուստ ռացիոնը կարող է վտանգավոր հիվանդությունների պատճառ լինել, հաղորդում է HNGN-ն: Իսկ խրոնիկական բորբոքումները բերում են այնպիսի հիվանդությունների առաջացման, ինչպիսիք են սրտի հիվանդություններն ու դիաբետը:

Ինչպես ցույց է տալիս հետազոտությունը՝ գիշերային հերթափոխային աշխատանքը մեծացնում է առողջության հետ խնդիրներ ունենալու ռիսկը: Քնի ռեժիմը ստեղծում է 24 ժամյա այնպիսի ռեժիմ, որով ապրում է օրգանիզմը: Եվ քնի ռեժիմը այդ ռիթմի արդյունքն է:

Ստամոքս-աղիքային տրակտի կազմի փոփոխությունը կապված է բորբոքային գործընթացների հետ: Եվ դրանում մեծ դեր ունի քնի ռեժիմը: Գիտնականները փորձ են իրականացրել մկների հետ: Նրանց համար փոխել են քնի ռեժիմը  և տվել մի շարք ճարպային և քաղցր մթերքներ:

Արդյունքում ճարպային ռացիոնը փոխում էր ստամոքսում բակտերիաների կազմը: Եվ նաև ավելացել են բակտերիաներ, որոնք կապված են խոնիկական հիվանդությունների հետ:

Հետևություն պետք է անել, որ մարդիկ, ովքեր աշխատում են հերթափոխով, պետք է նորմալ և ճիշտ սնվեն՝ բազմաթիվ հիվանդություններից խուսափելու համար:

Նույն շարքից