Առողջապահություն 

Բջջային հեռախոսները երեխաների մոտ կարող են ալերգիա առաջացնել

analitik.am

Բջջային հեռախոսները կարող են երեխաների մոտ ալերգիա առաջացնել, նշվում է Pediatric Allergy, Immunology, and Pulmonology հոդվածում:


Այսպիսի եզրահանգման մասնագետները եկել են հետազոտության արդյունքում, որի ընթացքում ուսումնասիրվել է բջջային հեռախոսներում առկա մետաղների ազդեցությունը երեխաների և մեծահասակների վրա:

Մասնագետներին հաջողվել է պարզել, որ հեռախոսներում պարունակվող մետաղները, հատկապես նիկելը, երեխաների մոտ ալերգիկ դերմատիտ կարող է առաջացնել: Այն տարածված ալերգիկ հիվանդություն է, որը տարածվում է մաշկային այտուցով, որն առաջանում է մաշկի և ալերգենի անմիջական հպման արդյունքում:


Այնուամենայնիվ, տարիքի հետ նման այդ ալերգիան նվազում է: Այդ պատճառով էլ մասնագետները խորհուրդ  են տալիս երեխաներին հեռու պահել բջջային հեռախոսներից մինչև 5 տարեկանը:

Նույն շարքից