Առողջապահություն 

Ճիշտ սնունդը թեթևացնում է Hoble-ով հիվանդների կյանքը

analitik.am

Թուրինջը, բանանը, ձուկը և պանիրը կարող են օգնել Hoble-ով հիվանդներին: Գիտնականները ուղիղ կապ են հայտնաբերել  օրվա ռացիոնի և հիվանդության ծանրության միջև՝ վերլուծելով 2167 հիվանդների սննդակարգը, գրում է The Daily Mail-ը:

Այսպես, եթե մարդիկ օգտագործում են այդ մթերքները, ապա 24 ժամվա ընթացքում նրանց մոտ լավանում են շնչառական ուղիների աշխատանքը և լեյկոցիտների քանակը, որոնք պատասխանատու են բորբոքման համար:  

 

Բացի այդ, նվազում է բորբոքային պրոցեսներ առաջացնող մարկերների քանակը, այդ թվում նաև C- ռեակտիվ սպիտակուցների: Բժիշկ Կորին Հենսոնը կոչ է անում մասնագետներին այդ հիվանդների բուժման մեջ ավելացնել նաև սննդակարգը, որը պարունակում է այդ մթերքները:

 

Hoble-ը, որպես կանոն, հանդիպում է 35-ից բարձր մարդկանց մոտ: Սակայն, մարդկանց մեծ մասին ախտորոծումը տրվում է 50-ից հետո: Շատ հաճախ մարդիկ նույնիսկ չեն էլ գիտակցում, որ սովորական հազի տակ կարող է շատ լուրջ հիվանդություն թաքնված լինել:

Նույն շարքից