Այսօր առավոտյան ինքնասպանության փորձ կատարած կառավարության անվտանգության ծառայության աշխատակից Լյուդվիգ Հովհաննիսյանի վիրահատությունը նորամալ է անցել, նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Այս մասին ի պատասխան Armtimes.com-ի հարցին ասել է Հերացու անվան թիվ 1 հիվանդանոցային համալիրի գլխովր բժիշկ Կարեն Սահակյանը: Վերջինս նշեց, որ գլխի շրջանում հրազենային վիրավորում ստացած աշխատակիցը միացված է արհեստական շնչառության ապարատին. «Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, գիտակցություն չկա»,-եզրափակեց Սահակյանը: