Երբ մարդիկ քնելուց առաջ ստիլոնյան պանիր են ուտում, տեղի են ունենում տարօրինակ բաներ: 2005թ.-ին Պանրարտադրողների բրիտանական կոմիտեն հարցում է անցկացրել և տղամարդկանց 75% և կանանց 85%-ը հայտնել են, որ քնելուց կես ժամ առաջ 20 գրամ ստիլոնյան պանիր ուտելուց հետո նրանք տարօրինակ ու վառ երազներ են տեսել,-հաղորդում է nakonu.com-ը՝ հղում անելով factroom-ին:
Ստիլտոնը պանրի բրենդ չի: Ավելին, դա մթերքի տեսակ է՝ շամպայնի նման: ԵԽ-ն Ստիլտոնին տվել է պահպանվող բրենդի կարգավիճակ: Ստիլտոն կարող են արտադրել միայն 5 պանիր արտադրող կազմակերպություններ՝ 3 շրջաններում: Կան նաև մի շարք այլ չափանիշներ, որոնց պետք է բավարարի պանիրը՝ Ստիլտոն կոչվելու համար:
Ինչ վերաբերում է երազներին, ապա անկասկած նրանք տարօրինակ են, բայց պանրարտադրողների բրիտանական կազմակերպություն քարտուղարն ու մի շարք աշխատակիցներ կարծում են, որ դրանք սարսափելի չեն: Նա բերում է այդպիսի երազների 2 օրինակ՝ մի դեպքում երազում մարդը տեսել է տխուր կոկորդիլոսի, որը չի կարողանում ուտել երեխաներին, մյուս երազում մարդը տեսել է զինվորների, ովքեր կռվել են միմյանց դեմ կատուներով՝ զենքի փոխարեն: