Առողջապահություն 

Գիտնականները զգուշացնում են՝ երեխաներին շիլայով կանոնավոր կերակրումը վտանգավոր է

Մայրիկների կողմից տարատեսակ շիլաներով երեխաների կերակրումը այնքան է տարածվել, որ այն համարվում է «մեր սնունդը»:  Այս կերակրատեսակը որոշ երեխաների համար դառնում է առաջին սնունդը և երկար ժամանակ համարվում է հիմնականը նրանց ռացիոնում: Եվ դա առաջին հերթին պայմանավորված է նրանում պարունակվող շաքարի քանակությամբ:


Սակայն ամերիկացի գիտնականները կասկածի տակ են դրել այս սննդատեսակի օգտակարությունը: Վիճակագրության համաձայն՝ ԱՄՆ-ում մեկ երեխան տարեկան ուտում է 4.5 կգ շաքար, եթե նա կանոնավոր կերպով սնվի շիլայով: Նման ծավալը շատ վտանգավոր է նույնիսկ մեծահասակների համար, իսկ երեխաների համար՝ առավել ևս: Օրգանիզմի «գերհագեցվածությունը» շաքարով կարող է շատ հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ՝ շաքարային դիաբետ, ճարպակալում և այլն:


Ոսումնասիրելով շիլաների ավելի քան 500 տեսակ, որոնցից 180-ը հատուկ ստեղծվել է երեխաների համար, գիտնականները պարզել են, որ նրանց մեջ շաքարի պարունակությունը միջինում 29% է, իսկ մանկական շիլաներում շաքարի պարունակությունը հասնում է մինչև 40%:

Նույն շարքից