Առողջապահություն 

Դիետոլոգները քացախն անվանել են ամբողջական սուպերմթերք

Սննդային տեխնոլոգիաների ինստիտուտը պարզել է. քացախի որոշ տեսակներ կարող են փոխարինել դեղապրեպարատների «լեռներին», փոխանցում The Malay Mail-ը: Քացախը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք կանգնեցնում են ծերացման պրոպեսը: Այն նաև դանդաղեցնում է քաղցկեղի և գլխուղեղի դեգեներատիվ հիվանդությունների առաջացումը:


Բացի այդ քացախը հակաբորբոքային ազդեցություն ունի, նվազեցնում է շաքարային դիաբետի ազդեցությունը օրգանիզմի վրա, լավացնում է սիրտ- անոթային համակարգը և իջեցնում է արյան ճնշումը: Կան տվյալներ այն մասին, որ այն օգնում է սպորտսմեններին՝ վերականգնվել ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո: Իսկ եթե մարդը ամեն օր օգտագործում է քացախ, ապա ախորժակի կորուստ է ունենում, ինչն էլ օգտակար է նիհարել ցանկացողների համար:

 

Դրա հետ միասին, քացախի ամենօրյա օգտագործումը՝ 1-2 գդալի չափով,  օրգանիզմում կարող է ավելացնել «լավ խոլեստերինի» քանակը, կարծում են հետազոտողները: Նրանք սա փորձարկել են 10 կամավորների շրջանում. Կամավորների մի խմբին տվել են քացախ, իսկ մյուսին՝ պլացեբո: Այս հետազոտությունը տևել է 2 ամիս:


Արդյունքները ցույց են տվել, որ մարդիկ, ովքեր քացախ են ընդունել, նրանց օրգանիզմում «լավ խոլեստերինի» տոկոսը ավելացել է:


Բացի այդ, խնձորի քացախը օգնում է արթրիթի բուժման ժամանակ՝ նվազեցնելով արյան մեջ շաքարի պարունակությունը,նվազեցնելով ախորժակը և արագացնելով ճարպերի քայքայումը:

Նույն շարքից